Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հայտարարում է, որ մոտ 140 բելառուս պաշտոնյաների, այդ թվում` երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վերացվել: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այդ երկրում հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններն անցնեն առանց լուրջ խախտումների:

Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Եվրամիությանը մոտ կանգնած աղբյուրները` նշելով, որ խոսքը նախևառաջ պատժամիջոցների ենթարկված անձանց` արևմտյան բանկերում գտնվող միջոցների ապասառեցման, ինչպես նաև բելառուս պաշտոնյաների` Եվրամիության տարածք մուտքի թույլտվություն տրամադրելու մասին է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատժամիջոցները նախ կվերացվեն չորս ամսով: Այդ ժամկետի ավարտից հետո Եվրամիությունը կրկին կքննարկի պատժամիջոցների հետագա ճակատագիրը: Սրան զուգահեռ, սակայն, ուժի մեջ են մնալու բելառուսական 18 ընկերությունների դեմ 2010-ի նախագահական ընտրություններից հետո սահմանված պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG