Մատչելիության հղումներ

logo-print

ՊՆ-ում քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր


Պաշտպանության նախարարության շենքը Երևանում

Պաշտպանության նախարարության շենքը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասին և ՀՀ-ում Լիտվայի դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության դինամիկ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ անվտանգության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG