Մատչելիության հղումներ

Թուրքիայի ռազմական տեսուչները կայցելեն Հայաստան


Հայկական զինված ուժերի C-300 հրթիռը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հայկական զինված ուժերի C-300 հրթիռը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Թուրքիայի զինված ուժերի տեսչական խումբը Հայաստանի զինված ուժերում ստուգումներ կանցկացնի։ Խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 11-ին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նման այցելություն եղել է նաև նախորդ տարի։ Այս տարի խումբը կազմված կլինի 6 զինվորականներից, որոնց թվում թերևս 2-ը կլինեն այլազգիներ։

Այցելությունը լինելու է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG