Մատչելիության հղումներ

logo-print

Նադեժդա Սավչենկոն զգուշացնում է նոր հացադուլի մասին


Նադեժդա Սավչենկոն դատարանում, արխիվ

Նադեժդա Սավչենկոն դատարանում, արխիվ

Ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է իր պաշտպանյալի՝ նոր հացադուլ սկսելու մտադրության մասին: Ըստ փաստաբանի, Սավչենկոն պնդում է, որ ռուսական դատարանում ընթացող իր դատավարությունը ուղեկցվում է կոպիտ իրավախախտումներով:

Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է երկու ռուս լրագրողի սպանության և պետական սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինացի օդաչուն և նրա փաստաբանները, սակայն, հերքում են մեղադրանքը, նշելով, որ Սավչենկոն ֆիզիկապես չէր կարող սպանել ռուս լրագրողներին, քանի որ վերջիններիս սպանության պահին արդեն իսկ առևանգված է եղել ռուսամետ անջատականների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG