Մատչելիության հղումներ

Նախագահը Էջմիածնում մասնակցել է քաղաքի 2700-ամյակի միջոցառումներին


Վազգեն Սարգսյանի հուշարձանը Էջմիածնում, լուսանկարը՝ նախագահականի

Վազգեն Սարգսյանի հուշարձանը Էջմիածնում, լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածնում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը այցելել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահն այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, եղել է նաև Էջմիածնի նոր վերանորոգված Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում:

Այնուհետև Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց հուշարձանին:

Նախագահը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG