Մատչելիության հղումներ

Սիրիայի բանակը «լայնամասշտաբ հարձակում» է սկսել


Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Այուբը հայտարարում է սիրիական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, Դամասկոս, 8-ը հոկտեմբերի, 2015թ․
Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Այուբը հայտարարում է սիրիական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, Դամասկոս, 8-ը հոկտեմբերի, 2015թ․

Ռուսական օդուժի հարվածները Սիրիայում խարխլել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման և այլ կազմավորումների մարտական հնարավորությունները, և սիրիական բանակը այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Այուբը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գեներալը հայտնել է, որ հարձակման նպատակը «ահաբեկչական խմբավորումների ոչնչացումն է և տեռորից ու հանցագործություններից տուժած շրջանների ու բնակավայրերի ազատագրումը»:

Ռուսական գործակալությունը հայտնում է նաև, որ սիրիական զորքերը աշխարհազորայինների աջակցությամբ հարձակման է անցել մայրաքաղաք Դամասկոսից 200 կիլոմետր հյուսիս գտնվող Համա գավառում:

Ըստ հաղորդագրության, կառավարական բանակը մեկ օրվա ընթացքում երկու ուղղություններով առաջ է շարժվել, համապատասխանաբար, 70 և 50 կիլոմետր, ազատագրելով մի քանի բնակավայր, այդ թվում՝ Կֆար-Նաբուդա քաղաքը, և գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ: Ընթանում են կատաղի մարտեր, կողմերը կիրառում են հրետանի և զրահատեխնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG