Մատչելիության հղումներ

ԲՀԿ տարածքային կառույցը որոշեց կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին


ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը խորհրդարանում, արխիվ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը խորհրդարանում, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) «Կենտրոն» տարածքային կառույցը որոշում է կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից։

ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամ, «Կենտրոն» տարածքային խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ վերջին մի քանի ամիսներին պարբերաբար քննարկել են պատգամավոր Էլինար Վարդանյանի գործունեությունը, և երեկ խորհրդի 11 անդամներով միաձայն որոշել են հեռացնել նրան կուսակցության շարքերից։ Այս որոշումը ուժի մեջ կմտնի կուսակցության քաղխորհրդի կողմից հաստատումից հետո։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG