Մատչելիության հղումներ

Օբաման ներողություն է խնդրում «Բժիշկներ առանց սահմանների»-ից


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, հոկտեմբեր, 2015թ․

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, հոկտեմբեր, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից՝ Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած պատահարի համար:

Օրեր առաջ, հիշեցնենք, Կունդուզ քաղաքում բժշկական հաստատության վրա ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել՝ բժիշկներ և հիվանդներ:

Պաշտոնական Վաշինգտոնը այս հարձակումը սխալմունք է որակել: Սպիտակ տունը վստահեցնում է, որ միջադեպի թափանցիկ և ամբողջական հետաքննություն կիրականացվի:

Այդուհանդերձ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է, որ ռմբահարման հետաքննությունը իրականացնի անկախ միջազգային հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG