Մատչելիության հղումներ

logo-print

Քարթեր․ ԱՄՆ-ը չի համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում


Իտալիա - ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Հռոմում ասուլիսի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2015թ․

Իտալիա - ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Հռոմում ասուլիսի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական համագործակցություն չի կնքի Ռուսաստանի հետ Սիրիայում, քանզի ռուսական ռազմավարությունը, ըստ նրա, «ողբերգականորեն թերի» է:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Սիրիայի տարածքում ռուսական օդային հարձակումներն ուղղված չեն «Իսլամական պետության» դեմ:

Ի պատասխան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են՝ ամերիկյան օդային հարձակումների թիրախում ևս «միշտ չէ, որ ահաբեկիչներն են»: Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ ԱՄՆ-ը պատճառներ է փնտրում միջազգային ահաբեկչության դեմ համագործակցությունը մերժելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG