Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Երեկ և անցած գիշեր հրադադարը խախտվել է 110 անգամ


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հաղորդելով այդ մասին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշում է նաև, որ «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG