ԱԺ նախագահը Քոչարյանից սահմանադրական փոփոխությունները տապալելու առումով վտանգ չի սպասում
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ երկրորդ նախագահը պնդել էր, թե Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են՝ դրանք արատավոր համակարգի վերարտադրման գործիք որակելով, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասաց՝ չի կարծում թե համակարգը արատավոր է։