Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհուրդը դադարեցնում է մարդու իրավունքների հարցերով համագործակցությունը Ադրբեջանի հետ


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրախորհրդի մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակը:

«Սկսած 2014 թվականի հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև երկխոսության վերականգնումն էր:

Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Եվրոպայի խորհուրդը տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր այդ որոշման մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- նշված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG