Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ


Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ:

Ռուսաստանի նախագահին Հայաստանի նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել:

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք ամենաջերմ և սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, ուղերձում: - «Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով և ի շահ Ռուսաստանի բարգավաճման ու նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետևողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին և համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության»:

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական քաղաքական երկխոսության հետագա ընդլայնմանը, հայ-ռուսական համագործակցությունը ռազմավարական նախաձեռնություններով և առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում հեռանկարային նախագծերով հետևողականորեն լրացնելուն, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից», - Պուտինին գրել է Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ «հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում և բազմակողմ կառույցների ձևաչափով կնպաստի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նպատակներին»:

Ռուսաստանի նախագահը այսօր դարձավ 63 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG