Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժի հարվածները ուղեկցվել են սիրիական բանակի ցամաքային գրոհներով


Սիրիական բանակի ստորաբաժանումը Համա նահանգում, 1-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիական բանակի ստորաբաժանումը Համա նահանգում, 1-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիայում ռուսական օդուժի վերջին ավիահարվածները համակարգվել են ցամաքում սիրիական բանակի գործողությունների հետ: Ավիահարվածներին զուգահեռ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը գրոհել են ապստամբների դիրքերը չորս հենակետերի ուղղությամբ:

Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կենտրոնը այսօր հայտնել է, որ ռուսական օդուժը ինտենսիվ հարվածներ է հասցրել Սիրիայի կենտրոնում՝ Համա նահանգում, և հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում: Մոնիթորինգային խմբի ղեկավարը պնդում է, որ ավիահարվածները առաջին անգամ ուղեկցվել են կառավարամետ ուժերի ցամաքային գրոհներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG