Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցով նիստ Երևանում


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայ-ռուսական դաշնակցային գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտն իր կարևոր և ուրույն տեղն ունի: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով ատոմային էներգիայի հարցերով Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Հայաստանի նախագահը նշել է, որ հենց այդ նկատառումով անցյալ ամիս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է եղել նաև էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկուստեք բարձր է գնահատվել վերոնշյալ ոլորտում գործակցության մակարդակը:

Կիրիենկոն գոհունակությամբ է խոսել Երևանում այսօր կայացած Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստի քննարկումների ընթացքի և արդյունքների, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին: Նիստը նվիրված է եղել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցին:

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը Հայաստանի նախագահին ներկայացրել է նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել համագործակցության աշխատակարգով նախատեսված հետագա անելիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG