Մատչելիության հղումներ

Լրացավ Պոլիտկովսկայայի սպանության 9-րդ տարին․ «Գործով ավելի ճիշտ հետընթաց է»


Աննա Պոլիտկովսկայայի հուշատախտակը Մոսկվայում
Աննա Պոլիտկովսկայայի հուշատախտակը Մոսկվայում

Այսօր լրացավ ռուսական «Նովայա գազետա»-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 9-րդ տարին: Հանցագործությունը մինչ օրս մնում է չբացահայտված:

«Գործով ավելի ճիշտ հետընթաց է, բայց ոչ առաջընթաց»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը: Նա ասել է, թե ուրախ կլիներ, եթե սխալվեր, բայց «տպավորություն է ստեղծվում, որ գործի նկատմամբ իրավապահ մարմինների ղեկավարների հետաքրքրությունը սպառվել է»:

Անցյալ տարվա հունիսի 9-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Չեչնիայում ծնված Ռուստամ Մախմուդովին և Լոմ-Ալի Գայտուկաևին` նրանց մեղավոր ճանաչելով որպես Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպիչ և կատարող: Հանցագործությունը կազմակերպելու միջնորդ է ճանաչվել նախկին ոստիկան Սերգեյ Խաջիկուրբանովը, ով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Պոլիտկովսկայային հետևած Իբրահիմ և Ջաբրայիլ Մախմուդով եղբայրները դատապարտվել են, համապատասխանաբար, 12 և 14 տարվա ազատազրկման:

Դատապարտյալներից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը, սպանության պատվիրատուն չի պարզվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG