Մատչելիության հղումներ

Այս տարի արդեն արտահանվել է 60․6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն


Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

2015 թվականին հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 60 հազար 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 հազար 364 տոննայի դիմաց:

Այդ թվում, գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արտահանվել է 5 հազար 699 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 հազար 481 տոննայի դիմաց։ Հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG