Սարաևոյի դատարանը չորս երիտասարդ բոսնիացիների մեղադրանք է առաջադրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:
Երիտասարդները ձերբակալվել են այս տարվա փետրվարին օդանավակայանում:
Ոստիկանության տվյալներով՝ վերջին երեք տարիներին մոտ 200 բոսնիացիներ փորձել են մուտք գործել կամ մտել են Սիրիա, նրանից 50-ն ավելի ուշ վերադարձել են, իսկ 30-ը՝ սպանվել: