Միջազգային բոլոր կազմակերպությունները լքել են Աֆղանստանի ռմբահարվող Կունդուզ քաղաքը:
ՄԱԿ-ից հայտնում են, որ այս պահին մարդասիրական կազմակերպություն քաղաքում չի մնացել՝ անկայունության և շարունակվող հակամարտության հետևանքով: Թալիբները շարունակում են հարձակումները ոստիկանական շտաբների և կառավարական շենքերի վրա:
Իրենց հերթին, ԱՄՆ-ի ու Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են, որ Կունդուզի բժշկական հաստատության վրա օդային հարձակումը, որի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել, սխալմունք է եղել: