Մատչելիության հղումներ

Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված ժողովրդական հանրապետությունների իշխանությունները հայտարարել են տեղական ինքնակառավարման մարմինների իրենց «ընտրությունները» հետաձգելու մասին։

Ինքնահռչակ պետությունների ներկայացուցիչները հայտարարում են՝ ընտրությունները տեղափոխում են հաջորդ տարի՝ ընդգծելով, որ որոշումն ընդունվել է Փարիզում տեղի ունեցած «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքներով։

«Այդ ընթացքում Ուկրաինան պարտավոր է կատարել Մինսկում ձեռք բերված համաձայնությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ Դոնբասին տրամադրել հատուկ կարգավիճակ, չդիմել հետապնդումների և պատժիչ գործողությունների այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև վերաքվեարկել սահմանադրական նոր փոփոխությունները՝ մեզ հետ համաձայնեցնելով խմբագրումները»,- ասված է Դոնեցկի և Լուգանսկի անջատականների ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինի և Վլադիսլավ Դայնեկոյի հայտարարությունում։

«Նորմանդական քառյակի» հանդիպման մասնակիցները հոկտեմբերի 2-ին՝ բանակցություններից հետո հայտարարել են, որ Դոնբասում ընտրությունները պետք է անցկացվեն միայն ուկրաինական օրենսդրության համաձայն, ինչը նշանակում է, որ պետք է չեղյալ հայտարարվեն անջատականների նշանակած քվեարկության օրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG