Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը՝ ճապոնացի և կանադացի գիտնականներին


Ֆիզիկայի բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակակիրները

Ֆիզիկայի բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակակիրները

Ստոկհոլմում հրապարակվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2015 թվականի դափնեկիրների անունները՝ Տակաակի Կաջիտա և Արթուր ՄըքԴոնալդ:

Նոբելյան կոմիտեի կայքը հաղորդում է, որ ճապոնացի Կաջիտան եւ կանադացի ՄըքԴոնալդը մրցանակի են արժանացել նեյտրինոյի տատանումների (օսցիլիացիա) բացահայտման համար, ինչը ցույց է տալիս, որ նեյտրինոն զանգված ունի:

Ինչպես իր հաղորդագրությունում նշել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, այդ բացահայտումը փոխում է պատկերացումները մատերիայի հիմնարար կառուցվածքի, դրա պատմության և երկրագնդի ապագայի վերաբերյալ:

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվում 109-րդ անգամ՝ սկսած 1901 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG