Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանին Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար


Սիրիա - Ռուսական օդուժի Սու-30 օդանավը Լաթաքիայի մոտ գտնվող ռազմակայանում, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիա - Ռուսական օդուժի Սու-30 օդանավը Լաթաքիայի մոտ գտնվող ռազմակայանում, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

ՆԱՏՕ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանին Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները երեկ հրատապ հանդիպում են անցկացրել Բրյուսելում՝ արձագանքելու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բնորոշմամբ՝ «թուրքական օդային տարածքի անընդունելի խախտումները» ռուսական օդանավի կողմից:

«Դաշնակիցները նաև նշում են նման անպատասխանատու վարքագծից բխող ծայրահեղ վտանգը: Նրանք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել և ձեռնպահ մնալ ու անմիջապես բացատրել այդ խախտումները», - ասված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայում իրականացված մարտական թռիչքներից մեկի ժամանակ ռուսական օդանավերից մեկը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: Միջադեպի առթիվ թուրքական դիվանագիտական գերատեսչություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Սու-30 օդանավը շաբաթ օրը «մի քանի վայրկյանով» Թուրքիայի օդային տարածք էր մտել վատ եղանակի պատճառով, հավելելով, որ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար միջոցներ են ձեռնարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG