Մատչելիության հղումներ

Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին


Արշակ Մուսախանյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալիս, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Արշակ Մուսախանյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալիս, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Այսօր Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկված բոլոր ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել։

Ոստիկանությունը բերման էր ենթարկել 21 ակտիվիստի, 4 անձանց ինքնությունը պարզելուց հետո անմիջապես ազատ էր արձակել, մյուսները ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս եկան ժամեր անց:

Բերման ենթարկված, ապա երեք ժամ անց ազատ արձակված «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի խոսքով, 17 բերման ենթարկվածներից 8-ի նկատմամբ որևէ արձանագրություն չի կազմվել, վարչական վարույթ չի իրականացվել։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը փորձում էր թույլ չտալ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին Ազգային ժողովի շենքի ցանկապատին ամրացնել կամ դրա մոտ պահել «Ո՛չ» գրությամբ պաստառներ, ցուցարարները չենթարկվեցին, ինչը քաշքշուկի պատճառ դարձավ:

Ոստիկանները, ի վերջո, ցանկապատից ուժով հեռացրեցին ակցիայի մասնակիցներին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG