Մատչելիության հղումներ

Ասադը անհրաժեշտ է համարում ՌԴ գործողությունները՝ ճգնաժամի հանգուցալուծման համար


Բաշար Ասադը հարցազրույց է տալիս իրանական հեռուստաընկերությանը, 4-ը հոկտեմբերի, 2015թ.
Բաշար Ասադը հարցազրույց է տալիս իրանական հեռուստաընկերությանը, 4-ը հոկտեմբերի, 2015թ.

«Ռուսաստանի կողմից իրականացվող օդային հարձակումները անհրաժեշտ են»,- Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Նրա խոսքով՝ միայն Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Իրաքի կոալիցիայի համատեղ գործողություններն են ի վիճակի փրկել Մերձավոր Արևելքը իրադրության հետագա վատթարացումից:

«Այս չորս պետությունների համատեղ գործողությունների շնորհիվ նոր դարաշրջան է սկիզբ առել, որ տանում է դեպի սիրիական ճգնաժամի վերջնական հանգուցալուծում»,- հայտարարել է Ասադը՝ նշելով, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը ավարտին կմոտենա, երբ «ահաբեկիչները դադարեն աջակցություն ստանալ արտերկրից»:

Որպես ահաբեկչության գլխավոր աջակիցներ՝ Ասադը մատնանշում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG