Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ ռուսական օդուժը խախտել է Թուրքիայի օդային սահմանը


Սիրիա - Ռուսական Սու-30 մարտական օդանավը Լաթաքիայի մոտակայքում գտնվող ռազմաբազայում, 4-ը հոկտեմբերի, 2015թ․
Սիրիա - Ռուսական Սու-30 մարտական օդանավը Լաթաքիայի մոտակայքում գտնվող ռազմաբազայում, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայում իրականացված մարտական թռիչքներից մեկի ժամանակ ռուսական օդանավերից մեկը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք:

«Թուրքական օդուժի երկու F-16 կործանիչներ ստիպել են ռուսական օդանավին լքել երկրի տարածքը», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Միջադեպի առթիվ թուրքական դիվանագիտական գերատեսչություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: «Միջադեպի կրկնության դեպքում Ռուսաստանն է կրելու հնարավոր անցանկալի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը», - դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG