Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ-ն հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելուն


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովը րոպեներ առաջ հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը հանրաքվեի դնելուն:

«Հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում էին ելույթ ունենալ, սակայն խորհրդարանի նախագահությունը նրանց այդ հնարավորությունը չտվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG