Մատչելիության հղումներ

Հակառուսական ակցիա Մինսկում


Բելառուս - Մինսկի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի մասնակցի պարզած պաստառը, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Բելառուս - Մինսկի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի մասնակցի պարզած պաստառը, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Ցուցարարները բողոքում էին Բոբրույսկում ռուսական ռազմաբազա տեղակայելու դեմ:

Կիրակի օրը Բելառուսի մայրաքաղաքում անցել է հակառուսական ակցիա, որին, տարբեր տվյալներով, մասնակցել է 150-ից 400 մարդ:

Թեև հավաքը արտոնված չէր իշխանությունների կողմից, ոստիկանները որևէ ձևով չեն խոչընդոտել ցուցարարներին, նրանք միայն արձանագրություններ են կազմել:

Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիրները հավաքվել էին Մինսկի կենտրոնական հրապարակում՝ բողոքելու Բոբրույսկում ռուսական ռազմական բազա տեղակայելու դեմ:

Ցուցարարները քաղաքացիներին կոչ էին անում պաշտպանել Բելառուսի չեզոքությունն ու անկախությունը: Նրանք հայտարարել են նաև հանուն Բելառուսի պետականության և անկախության շարժման ստեղծման մասին ու ստորագրահավաք են սկսել:

Ռուսաստանը մտադիր է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսում տեղակայել ռազմաօդային ուժերի բազա, ընդ որում՝ նախկինում ենթադրվում էր այն տեղակայել 2016 թվականին, պաշտոնական Մոսկվան և Մինսկը, սակայն, որոշել են, որ բազան պետք է սկսի գործել արդեն այս տարի:

Ռազմակայանին դեմ են արտահայտվել Բելառուսի հարևան Ուկրաինայի և Լիտվայի իշխանությունները:

Այս պահին պաշտոնապես Ռուսաստանը Բելառուսի տարածքում ունի միայն երկու ռազմական կետ՝ ռադիոլոկացիոն կայան և կապի կայան, որն ապահովում է կապը Ռուսաստանի ռազմածովային ուժերի սուզանավերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG