Մատչելիության հղումներ

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը երթով շարժվում է դեպի ԱԺ


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում, 5-ը հոկտեմբերի, 2015թ.
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում, 5-ը հոկտեմբերի, 2015թ.

Ազատության հրապարակից մեկնարկեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության բողոքի ակցիան։ Ակտիվիստները երթով շարժվում են դեպի Ազգային ժողով, որտեղ քիչ առաջ սկսվեցին հերթական քառօրյա նիստերը. նախատեսվում է, որ այսօր խորհրդարանում քվեարկության կդրվի սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տեքստը։

Ավելի վաղ նախաձեռնության անդամներից Արշակ Մուսախանյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ չեն ակնկալում, որ այն պատգամավորները, որոնք «այո» են քվեարկելու, կփոխեն իրենց դիրքորոշումը։ «Նրանք միևնույն է՝ կքվեարկեն «այո», բայց մենք հասարակական ճնշում, հոգեբանական ճնշում կբանեցնենք նրանց վրա հանրահավաքով և նաև որոշակի քաղաքական գնահատականներ կտանք իրենց գործելակերպին», - հայտարարել էր Մուսախանյանը։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG