Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը քննադատել է ռուսական օդուժի գործողությունները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մամլո ասուլիսի ժամանակ, 2-ը հոկտեմբերի, 2015թ․
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մամլո ասուլիսի ժամանակ, 2-ը հոկտեմբերի, 2015թ․

Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական նեկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ ռուսական օդուժի գործողությունները բնորոշելով «բարձր արդյունավետությամբ իրականացված»:

Նրա խոսքով, վերջին մեկ օրում ռուսական Су-34 և Су-24М ինքնաթիռները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտներ են խոցել:

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «աղետալի դեղատոմս» է համարել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Օբաման նաև հերքել է Մոսկվայի պնդումները, թե Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարողներն «ահաբեկիչներ են»:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե ռուսական օդուժի հարվածներն ուղղված են ոչ թե «Իսլամական պետության» կամ ահաբեկչական այլ խմբավորումների, այլ սիրիական ընդդիմության դեմ:

Ըստ Օբամայի, նման պահվածքը միայն հեռացնում է Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու քաղաքական որոշման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG