Մատչելիության հղումներ

Բորդյուժա․ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն գործողությունների աշխարհի թեժ կետերում»


Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորությանը»:

Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Հայաստանում մասնակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններին:

«Իրավիճակն այս պահին բոլոր ուղղություններով սրվել է: Եվ աշխարհի մի քանի թեժ կետերում արդեն իսկ երևում է, որ անհրաժեշտ է խաղաղապահ ուժեր մտցնել»,- ասել է Բորդյուժան:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների խաղարկումը հնարավոր օպերացիաների նախապատրաստաումն է: «Չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, սակայն, ամեն դեպքում, պատրաստ լինել խաղաղապահ գործողություններ իրականացնելուն, դուք պարտավոր եք»,- նշել է Բորդյուժան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG