Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են հրադադարի հետևանքով առաջացած իրավիճակը


Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել է Նիկոլայ Բորդյուժային, 3-ը հոկտեմբերի, 2015թ․

Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել է Նիկոլայ Բորդյուժային, 3-ը հոկտեմբերի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի կայքէջի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքը և կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: Նաև «քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը»,- նշված է նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG