Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, փոխանցում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:

«Դուք իրավամբ պատկանում եք հայրենի մշակույթի ճանաչված գործիչների աստղաբույլին: Կինոյում և թատրոնի բեմում Ձեր արած բոլոր գործերը Դուք ապրել և զգացել եք: Ձեր կերտած յուրաքանչյուր կերպար մատուցված է խորությամբ և նուրբ հոգեբանությամբ:

Կարևոր է, որ Դուք նաև այսօր ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերի և ղեկավարում եք տաղանդավոր համախոհներից բաղկացած կոլեկտիվ»,- նշված է Վլադիրմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG