Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային Օրեգոնի քոլեջում երիտասարդների սպանության կապակցությամբ


Բուժաշխատողները օգնություն են ցույց տալիս հրաձգությունից տուժածներին
Բուժաշխատողները օգնություն են ցույց տալիս հրաձգությունից տուժածներին

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երիտասարդների կյանքեր խլեց` նրանց հարազատների և մերձավորների հոգում թողնելով անբուժելի վերք»,- ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում:

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, 7-ը վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG