Մատչելիության հղումներ

logo-print

Ամփոփվել են 2-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Ներկայացնելով զորամիավորման և ենթակա զորամասերի հրամկազմերի կողմից վերջին շրջանում կատարված հիմնական աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով անցկացվել են զինանձակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, մարատավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքները, շտաբային մարզումներն ու զորավարժությունները:

«Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի դիտարկմամբ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի որակահավորման և ինժեներական բարելավման ուղղությամբ», - մասնավորապես ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG