Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժային


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում պաշտպանության ոլորտում առկա անելիքները:

«Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը»:

«Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի պաշտոնական միջոցառումներին», - ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG