Մատչելիության հղումներ

Լևոն-Տեր Պետրոսյանը Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է սահմանադրական փոփոխությունները


Լևոն-Տեր Պետրոսյանը, արխիվ
Լևոն-Տեր Պետրոսյանը, արխիվ

Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրության համաձայն, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները` առաջնահերթ կենտրոնանալով «Սահմանադրության փոփոխության իրական նպատակների, ինչպես նաև համակարգային կոռուպցիայի և ահագնացող արտագաղթի վտանգավոր հետևանքների վրա»:

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է իր գնահատականները հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում դիտարկվող լարվածության էսկալացիայի պատճառների վերաբերյալ:

«Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին», - ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG