Մատչելիության հղումներ

Չեչնիայի ղեկավարը խնդրում է թույլատրել չեչեն կամավորականներին՝ մեկնելու Սիրիա


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին և գերագույն գլխավոր հրամանատարին խնդրանքով՝ թույլատրել չեչեն կամավորականներին մեկնել Սիրիա՝ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պատերազմելու:

«Ես հենց այնպես չեմ ասում, ես խնդրում եմ, որպեսզի թույլատրեն մեկնել այնտեղ՝ մասնակցելու այդ հատուկ գործողություններին»,- հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարի կարծիքով, հենց ահաբեկիչները հասկանան, որ Սիրիա են մեկնում չեչեն զինվորականները, նրանք արագ կհեռանան այնտեղից:

«Ես դա հենց այնպես չեմ ասում: Մենք կռվել ենք նրանց դեմ, և նրանք մեզ լավ գիտեն», - ասել է Կադիրովը: - «Եթե չեչեն զինվորականները Սիրիայում կռվելու թույլտվություն ստանան, դա տոն կլինի իրենց համար», - եզրափակել է Չեչնիայի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG