Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Գրին քարտ»-ի գրանցման շրջանը


Մեկնարկել է 2017 թվականի համար խաղարկվող ներգաղթային վիզաների՝ «գրին քարտ»-ի վիճակախաղի գրանցման շրջանը

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև երկուշաբթի, 2015 թվականի նոյեմբերի 3-ը (արևելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)):

«Այս վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին», - ասված է ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG