Մատչելիության հղումներ

logo-print

Փարիզում այսօր նախատեսված «նորմանդյան քառյակի» ձևաչափով հանդիպումից առաջ փակ դռների ետևում երկկողմ հանդիպում են անցկացնում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները:

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվում է Ելիսեյան պալատում: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը կարգավորելու նպատակով այսօր Փարիզում նախատեսված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը: Բանակցությունների թեմաներից մեկն էլ ռուսամետ անջատականների կողմից վերահսկվող Ուկրաինայի արևելքում նախատեսված ընտրություններն են, մասնավորապես այդ ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցության ապահովումը և առաջնագծից ռազմական տեխնիկայի հետ քաշումը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից, Պետրո Պորոշենկոն այսօր մտադիր է Ռուսաստանից պահանջել չեղարկել Դոնբասում անջատականների «ընտրությունները» և հակամարտության գոտուց հետ քաշել ծանր զինտեխնիկան:

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ից Դոնբասում ռազմական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն կրճատվել է, իսկ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հակամարտության բոլոր կողմերը հրաժարվել են կրակոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG