Մատչելիության հղումներ

«Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությանը շուրջ 600 զինծառայողներ են մասնակցում


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈւ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։

Ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

«Գործնական պարապմունքներին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմին ծանոթացրել են խաղաղապահ գործողությունների անցկացման շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման սկզբունքներին», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG