Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Երեկ և անցած գիշեր հրադադարը խախտվել է ավելի քան 80 անգամ


Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /28 արկ/ և 82 /31 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 /20 արկ/ տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG