Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ամերիկյան փորձագետների հերթական այցի նպատակն է աջակցել Հայաստանի ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանը:

Հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ամերիկյան փորձագետների ներդրումը Հայաստանի պաշտպանական կարողությունների կատարելագործմանն ընդառաջ արդիական գաղափարների ձևավորման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG