Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության որոշմամբ՝ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը փոխանակվեց Հայաստանի սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ:

Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է այս որոշումն ու ընդգծել, որ հողը տարիներ շարունակ եղել է Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:

«Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG