Մատչելիության հղումներ

Թրամփը ընտրվելու դեպքում հետ կուղարկի սիրիացի փախստականներին


Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ, 16-ը հունիսի, 2015թ.

Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ, 16-ը հունիսի, 2015թ.

Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար պայքարող Դոնալդ Թրամփը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ 2016 թվականին նախագահ ընտրվելու դեպքում հետ կուղարկի սիրիացի փախստականներին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ում փախստականների թիվը հասել է 200 հազարի։

«Մենք պատկերացում չունենք, թե ովքեր են այդ մարդիկ», - ասել է միլիարդատերը՝ հավելելով, որ նրանց թվում կարող են լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ։

Թրամփը հասկացրել է, որ դեմ չէ Սիրիայում Ռուսաստանի հասցրած օդային հարվածներին, եթե այդ հարվածներն իսկապես ուղղված են ԻՊ-ի դիրքերին, ինչպես Մոսկվան է պնդում:

«Ճիշտն ասած, լավ կլիներ, որ մենք էլ Սիրիայում միասնական ճակատով հանդես գայինք», - ասել է թեկնածուն՝ հավելելով, որ իսլամիստ ծայրահեղականների դեմ հաղթանակը կարող էր նպաստել նաև փախստականների խնդրի լուծմանը։

Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական զորքերի ներկայությունը Վաշինգտոնի համար միայն մեկ դեպքում քիչ թե շատ ընդունելի կլինի, եթե մերձավորարևելյան այս երկրում տեղակայված ուժերը պայքարեն բացառապես «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG