Մատչելիության հղումներ

Նախագահը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ Հայաստանի նախագահի կազմակերպված ընդունելությանը։

Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ընդունելությանը ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:

Կոնգրեսական ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը:

Կոնգրեսականները և հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են Հայաստանի նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին` օժանդակելով նրա համար կարևորագույն խնդիրների լուծման գործին և նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG