Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Երեկ և անցած գիշեր հրադադարը խախտվել է շուրջ 120 անգամ


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /56 արկ/, 82 /11 արկ/ և 120 /7 արկ/ միլմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 /3 արկ/, ՍՊԳ-9 /3 արկ /և ՀԱՆ-17 /79 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան1500 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /6 արկ/:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG