Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի ընդդիմադիր ուժի պնդմամբ՝ ՌԴ-ի օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել


Սիրիա - վնասված շենք Հոմսում, 30-ը սեպտեմբերի, 2015թ.

Սիրիա - վնասված շենք Հոմսում, 30-ը սեպտեմբերի, 2015թ.

Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարը երեկ հայտարարել է, որ 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հինգ երեխա է սպանվել Ռուսաստանի օդուժի ինքնաթիռների հարվածների հետևանքով: Ռուսաստանը, սակայն, հերքում է այդ տեղեկությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն կմտահոգվի, եթե Ռուսաստանը շարունակի օդային հարվածներ հասցնել այն տարածքներին, որտեղ «Իսլամական պետության» զինյալներ տեղակայված չեն:

Հիշեցնենք, երեկ ռուսական ռազմական ինքնաթիռներն առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի մերձակայքում տեղակայված թիրախներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG