Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը, բարձր գնահատել նրանց դերը նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, քննարկել վերոնշյալ կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը, նաև` դրանց հեռանկարին վերաբերող հարցեր` նկատի առնելով արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող նոր իրողություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են նորովի, համարժեք մոտեցումներ ու գործողություններ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումներն ու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում ունեցած ելույթի հիմնական շեշտադրումները, Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Վերոնշյալ հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Սերժ Սարգսյանին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու, Հայաստանում նրանց ապաստան տալու, նաև Սիրիայում նրանց հնարվորինս աջակցություն ցուցաբերելու համար:

Նախագահը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հանդիպում կունենա նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG