Մատչելիության հղումներ

Մթերվել է 129 հազար տոննա խաղող


Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ
Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

Օպերատիվ տվյալներով` Հայաստանում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 հազար տոննա խաղող, որից 129 հազար տոննան մթերվել է։

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG