Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է Իվան Վոլինկինին


Լուսանկարը՝ Հայաստանի ռազմական գերատեսչության
Լուսանկարը՝ Հայաստանի ռազմական գերատեսչության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ` Ռուսաստանի դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում Զինված ուժերին և Ղարաբաղի Պաշտպանության բանակին այլ բան չի մնում, քան դիմել ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG